ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարը՝ «Բոյսքաութներ»-ի հավանական ղեկավար

ԱՄՆ «Բոյսքաութներ» (BSA) կազմակերպությունն իր նախագահի պաշտոնի թեկնածու է առաջադրել ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսին։ Սակայն Գեյթսի թեկնածությունը դեռ պետք է հաստատի կազմակերպության ազգային խորհուրդը։

ԱՄՆ «Բոյսքաութներ» (BSA)

ԱՄՆ «Բոյսքաութներ» (BSA)

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաընկերությունը, եթե խորհուրդը հավանություն տա, 2014-ի մայիսին Գեյթսը կդառնա կազմակերպության նախագահ։

Գեյթսի խոսքերով՝ բոյսքաութները կարևոր դեր են խաղում «երկրին հայրենասերներ պատրաստելու գործում»։ Նա պատմել է, որ ժամանակին ևս կազմակերպության անդամ է եղել, նույնիսկ ստացել է Eagle Scout պարգև։

«Ռոյթերսի» տվյալներով՝ Գեյթսը հարկադրված կլինի վերականգնել կազմակերպության ներքին միասնությունը, քանի որ դեռևս մայիսին բոյսքաութները հայտարարել էին՝ պատրաստ են իրենց շարքերում ընդունել միասեռականներին։ Այսպիսի որոշման է հանգել խորհուրդը՝ 60% ձայների առավելությամբ։ Որոշումն ուժի մեջ է լինելու 2014-ի հոնվարի 1-ից։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Գեյթսը, որն այժմ 70 տարեկան է, որպես պաշտպանության նախարար պաշտոնավարել է 2006-2011-ին։ Նա պաշտոնավարման ընթացքում աջակցություն է ցուցաբերել Օբամային՝ այսպես կոչված «Մի´ հարցրու, մի´ ասա» կանոնի չեղյալ հայտարարելու հարցում։

Նշենք, որ այդ կանոնն արգելում էր միասեռականներին, որոնք ծառայում են ԱՄՆ ԶՈւ-ում, բարձրաձայնել իրենց սեռական կողմնորոշման մասին։ 2011-ին այս օրենքը հանվեց։

Մինչ պաշտպանության նախարար լինելը, Գեյթսը երկար ժամանակ աշխատել է ԿՀՎ-ում, իսկ 1991-1993-ին՝ ղեկավարել այն։

«Բոյսքաութներ» (BSA) կազմակերպությունը հիմնվել է 1910-ին։ Ներկա դրությամբ կազմակերպության անդամ է ավելի քան 2,6 մլն մարդ։

-l� )aep pan>միջին տանկ է, նրա տարբեր արդիականացումների զանգվածները 25-32 տոննա են։ Անձնակազմը 4 հոգի է։ Տանկն արտադրվել է 1940-1958 թվականներին, իսկ սպառազինության մեջ եղել է 1940-ից սկսած։ ԽՍՀՄ-ում արտադրվել է 80 000-ից ավելի Տ-34 տանկ։

 

Տ-34-ը զինված է 76 մմ ակոսավոր թնդանոթով ու երկու 7,62 մմ գնդացիրներով։ Տանկի առավելագույն արագությունը 54 կմ/ժ է, իսկ շարժիչի հզորությունը՝ 500 ձիաուժ է։ Անցանելիության որոշ տվյալներով Տ-34-ը կարող է համեմատվել անգամ Տ-72 տանկի հետ։ Տ-34-85-ը Տ-34 տանկի ավելի ուշ արդիականացումն է, որի 76-ի փոխարեն դրված է 85 մմ ակոսավոր թնդանոթ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *