Ավարտվել է ռուս-հնդկական «Ինդրա-2013» զորավարժությունը

Հնդկաստանի «Մահաջան» զորավարժարանում ավարտվել է ռուս-հնդկական համատեղ «Ինդրա-2013» զորավարժությունը։ Հոկտեմբերի 18-ին մեկնարկած ուսումնավարժանքին ռուսական կողմից մասնակցել են ՌԴ ԶՈւ արևելյան ռազմական օկրուգի դեսանտայինները։

Տ-90Ս տանկը Պերուի զորավարժարանում երթային վարժություններ է կատարում

Տ-90Ս տանկը Պերուի զորավարժարանում երթային վարժություններ է կատարում

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Զորավարժության նպատակն էր երկու երկրների համար համատեղ գործողությունների ծրագիր մշակել՝ անօրինական զինված խմբավորումների որոնման, շրջափակման և ոչնչացման համար։

Հակաահաբեկչական զորավարժությանը մասնակցել են 250 զինծառայող ամեն կողմից, ինչպես նաև ընթացքում օգտագործվել է 30 միավոր ռազմական տեխնիկա` Տ-72 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ։

Տեղեկացնենք, որ 2012-ին նմանատիպ զորավարժություն անցկացվել էր Բուրյաթիայի հանրապետությունում տեղակայված «Բուրդուն» զորավարժարանում։ Միջոցառմանը մասնակցել են մոտ 500 զինծառայող և 50 միավոր զինտեխնիկա։

Նշենք, որ ռուս-հնդկական զորավարժություններ իրականացվում են դեռևս 2012-ից ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի տարածքում։ Բացի ցամաքային զորավարժություններից երկու երկրներն իրականացնում են նաև ռազմածովային  մանևրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *