Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը մեկնաբանում է վերջին իրադարձությունները

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարությունն է տարածել, որտեղ նշում է, թե անկախ ամեն ինչից՝ չի նահանջելու։ Ռազմինֆոն մեկնաբանություն ստացավ նրա փաստաբան Արա Զաքարյանից, ով նշեց, որ հայտարարության տեքստին դեռևս ծանոթ չէ։

«Ամենայն հավանականությամբ այն տրամադրել են Վոլոդյա Ավետիսյանի մյուս երկու պաշտպանները», — պարզաբանեց Զաքարյանը։

Հայտարարության տեքստում մասնավորապես նշված է. «Սոցիալական լինելով հանդերձ, խորքում ազգային-պետական արմատներ ունի և այդ պատճառով շատ ավելի քաղաքական է, քան, օրինակ, կուսակցությունների գործունեությունը և միջկուսակցական պայքարը»։

Զաքարյանը փաստեց, որ Ավետիսյանը շարունակելու է իր պայքարը և ներկայացրեց գործի շուրջ վերջին զարգացումները. «Քննչական մարմինը ոչինչ չի անում։ Միակ բանը որ պարտավոր էր անել՝ առերեսում կազմակերպելն էր, բայց դա էլ չարվեց։ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը սոսկ քաղաքացիական հայացքների համար է»։

Վերջերս հայկական մամուլում շրջանառվում էր նաև, որ Վոլոդյա Ավետիսյանը համաձայն է համաներման։ Ռազմինֆոյի խնդրանքով փաստաբանը մեկնաբանեց վերջինիս խոսքերը. «Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ չի առարկում համաներմամբ ազատմանը։ Ընդամենն այսքանը»։

Փաստաբանը հավելեց նաև, որ Վոլոդյա Ավետիսյանի վիճակը լավ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *