ՌԴ ԶՈՒ-ը կստանան նոր հեռահար հրթիռներ՝ C-400-ների համար

С-400-ների համար նախատեսված հեռահար զենիթային հրթիռները պատրաստ կլինեն տարեվերջին: Նման հայտարարություն է արել ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը: Տեխնիկական առաջադրանքով, С-400-ը պետք է ի զորու լինի խոցել մինչև 400 կմ հեռավորության՝ ղեկավարվող և չղեկավարվող օդային նշանակետերը:

Սակայն, մինչ օրս մշակված հրթիռների հեռահարությունը չի անցնում 250 կմ-ը: Իսկ դա նշանուկում է, որ С-400-ը նման հրթիռներով չի գերազանցում С-300-ի հնարավորությունները: 400 կմ հեռահարության հրթիռներ ստեղծելու մասին բազմիցս խոսել են, սակայն այդպես էլ մինչ օրս կյանքի չեն կոչվել:

Զելինի այս հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ, այս տարվա ընթացքում, С-400-ի՝ տեխնիկական բնութագրով նախատեսված տվյալները, վերջապես, կիրականացվեն:

С-400 Զենիթահրթիռային «Տրիումֆ» համակարգը С-300-ի կատարելագործված տարբերակն է: Վերազնիված С-400-ը ոչ միայն ի զորու կլինի մինչև 400 կմ հեռավորության վրա խոցել՝ ղեկավարվող և չղեկավարվող օդային թիրախները, այլև՝ 3500 կմ հեռահարության բալիստիկ հրթիռները և այլ ժամանակակից հարձակվողական օդային միջոցները:

Յուրաքանչյուր զենիթահրթիռայի համակարգ միժամանակյա կարող է հարվածել  36 նշանակետի՝ դրանց վրա ուղղելով 72 հրթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *