Իրանը խոսում է նոր միջուկային ծրագրերից, իսկ Սիրիան դիմում է միջազգային կառույցներին. օրվա ամփոփում

Նախորդ շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 160 անգամ՝ արձակելով 600 կրակոց: Իսկ այսօր Ադրբեջանում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում մեկ անդրբեջանցի զինծառայող մահացել է, ևս մի քանիսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

  • Այս ընթացքում, իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԱՄՆ Ռազմաօդային ուժերի մարտական և ռազմա-տրասնպորտային ավիացիայի թռիչքների քանակը դեպի Պասից ծոց զգալիորեն աճել է:
  • Իսկ Իրանը շարունակում է հայտարարել միջուկային ծրագրի զարգացման մասին: «Պաշտոնական Թեհրանն առաջիկայում հայտարարելու է մի քանի կարևոր միջուկային ծրագրերի իրականացման մասին»,- հայտարարել է ԻԻՀ  նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
  • Մինչ Արևմուտքը զգուշանում է Իրանի միջուկային ծրագրից՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն հայտարարել է, որ Իրանը խաղաղասեր երկիր է, որն իր իրավունքները պաշտպանում է անգամ աստիճանաբար աճող ճնշման ներքո:
  •  Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն էլ հայտնել է, որ Իրանի նկատմամբ ռազմական հարվածն աղետալի հետևանքներ կունենա:
  • «Արևմտյան երկրներին խորհուրդ եմ տալիս, որպեսզի ձեռնպահ մնան տարածաշրջանի գործերին միջամտելու և Իսրայելին աջակցելու քաղաքականությունից: Իսրայելը նման է «թղթե մեքենայի», որն Արևմուտքին այլևս պետք չէ»,- հայտարարել է Ահմադինեժադը:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Սիրիայում, որի իշխանությունը երեկ զինվորական աջակցություն էր խնդրել Իրանից, իսկ այսօր արդեն Իրանը հայտնում է, որ Սիրիայում կռվում են դրսից էական աջակցություն ստացող ուժեր և օտարազգիներ:

  • Իրանի ՆԳ նախարարի տեղակալ Ադան ալ-Ասադին հայտնել է, որ Սիրիայի ընդդիմությունը սպառազինվում է Իրաքից, որն աջակցում է հակակառավարական ապստամբությանը:
  • Զինված գրոհայինները Դամասկոսում սպանել են բանակի բրիգադային գեներալ զինվորական բժիշկ Իսսա ալ-Հոուլին, ով զինվորական հոսպիտալի պետն էր:
  • Սիրիայի ԱԳՆ-ն ուղերձ է հղել ՄԱԿ-ին, ԱԵԼ-ին և Մահմեդական համագործակցության կազմակերպությանը` կապված Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ՝ նշելով, որ այլ պետությունները պետք է դադարեն աջակցել Սիրիայի այսպես կոչված ընդդիմությանը, որը, ըստ սիրիական կառավարության, բախումներ է հրահրում և սպանում խաղաղ բնակչությանը:
  • «Մեր բանակը պետք է ժամանակակից զենք ճոճի, և միայն այդ ժամանակ պատերազմ չի լինի… Մենք ապրում ենք գիշատիչ անտառում, և Ռուսաստանը չպետք է թիրախ լինի»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
  • Կանադան հրաժարվել է մասնակցել անօդաչու սարքերի արտադրության ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի որ այսօր նման ծախսերը չափազանց է համարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *