Ռուսաստանը նոր ռադիոլոկացիոն կայան է գործարկել

ՌԴ Լենինգրադի մարզում մարտական հերթապահություն է սկսում նոր սերնդի՝ օդատիեզերական պաշտպանության ռադիոլոկացիոն կայանը(ՌԼԿ): Առաջին ՌԼԿ-ն Լենինգրադի մարզում կառուցվել է 2006թ.: Դրանից բացի, ՌԴ տարածքում ստեղծվել են բարձր գործարանային պատրաստականության նոր սենդի ևս երեք ռադիոլոկացիոն կայաններ:

ՌԼԿ-ներից մեկը տեղակայված է Կալինինգրադի, մեկը՝ Կրասնոդարի մարզում: 2012թ. ծրագրվում է պետականորեն ամբողջությամբ փորձարկել այդ համակարգը: Ծրագրվում է ևս մեկ ՌԼԿ գործարկել Իրկուտսկի մարզում: Որպես նոր կայանների տեղակայման վայրեր են դիտարկվում Պեչորա, Բարնաուլ, Ենիսեյսկ, Օմսկ, Մուռմանսկ քաղաքների շրջակայքերը:

Նոր ՌԼԿ-ների ցանցը հնարավորություն կտա մեծացնել հրթիռակոծման մասին նախազգուշացնող համակարգի հնարավորությունները և հսկողության տակ պահել բոլոր հրթիռակոծման հավանականություն ունեցող կետերը: Հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը:

Նշենք, որ Ռուսաստանը վարձակալության է վերցրել նաև Գաբալայի (Ադրբեջան) ՌԼԿ-ն, որի օգտագործման ժամկետի երկարաձգման համար այդ երկու պետությունների միջև պայմանագիրն օրերս կերկարացվի: Գաբալայի ՌԼԿ-ի շինարարությունը սկսել է դեռևս 1976թ., իսկ այն գործարկվել է 1985թ.-ից: Ռուսաստանը ՌԼԿ-ի վարձակալման համար Ադրբեջանին վճարում էր 7 մլն դոլար, իսկ Ադրբեջանը ծրագրել է Գաբալայի ՌԼԿ-ի համար ստանալ դրա կրկնակին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *