Մեծ Բրիտանիան փորձարկում է նոր հարվածային ԱԹՍ

Բրիտանական հարվածային Taranis 25 (Տարանիս 25) անօդաչու թռչող սարքն առաջին թռիչքն է իրականացրել։ Սակայն «Taranis 25» ծրագրի մասին պաշտոնական հայտարարություն կլինի միայն փորձարկումների ավարտից հետո։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։

Ենթադրվում է, որ հարվածային սարքի փորձարկումներն իրականացվում են  Հարավային Ավստրալիայի  «Վումերա» զորավարժարանում։ Ավելի վաղ հենց այդ նույն զորավարժարանում էր «Taranis» ծրագրի իրականացնող «BAE Systems» ընկերությունը փորձարկել այլ զինատեսակներ՝ ներառյալ Mantis ԱԹՍ-ի առաջին թռիչքը։

Նշենք, որ բրիտանական ԱԹՍ-ի ցամաքային փորձարկումն իրականացվել է 2010 թվականին։

Հետաքրքրական է, որ  ոչ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն, ոչ էլ BAE Systems ընկերությունը որևէ կերպ չեն մեկնաբանում Taranis ծրագիրը։

Տեղեկացնենք, որ վերոնշյալ ԱԹՍ-ի մշակումը սկսվել է 2005 թվականից, իսկ 2010 թվականին սարքավորումը ներկայացվել է հանրությանը։

Ընդհանուր առմամբ՝ անօդաչու թռչող սարքի մշակման համար ծախսված գումարը գնահատվում  է 291,5 մլն ԱՄՆ դոլար։

Նշվում է նաև, որ Taranis-ը կարողանալու է կատարել ռազմական տարբեր առաջադրանքներ, ինչպես նաև՝ միջմայրցամաքային թռիչքներ իրականացնել։  Նախատեսվում է, որ ԱԹՍ-ն կառավարվելու է արբանյակային կապի միջոցով աշխարհի ցանկացած կետից։

Հավելենք, որ 2012 թվականին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները հարվածային ԱԹՍ-ների մշակման փորձի փոխանակման համաձայնագիր կնքեցին։ Հենց այդ համաձայնագրի շրջանականերում էլ   Taranis-ի մշակման տեխնիկական հատվածը փոխանցվել է Ֆրանսիային, ինչպես նաև Մեծ Բրիտանիան տեղեկացվել է «nEUROn.» ԱԹՍ-ի  տվյալներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *