ԱՄՆ ՌԾՈւ պահեստի տարածքում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների վրա. կան վիրավորներ

ԱՄՆ զինծառայողներից մեկը կրակ է բացել Միլլինգթոն քաղաքում ՌԾՈւ ռազմաբազայի մերձակայքում: Կան տուժածներ: Նախնական տվյալներով՝ պատճառն Ազգային գվարդիայի 3 զինծառայողների միջև վեճն է:

Ինչպես հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը, վեճի ժամանակ զինծառայողներից մեկը հանել է ատրճանակն ու սկսել կրակել: Ոտքերի վնասվածքով 2 տուժածները հոսպիտալացվել են: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Կրակողին ձերբակալել են, նա այժմ կալանքի տակ է:

Ինչպես փոխանցել են զինվորականները, միջադեպն իրականում գրանցվել է ոչ թե բազայի բուն տարածքում, այլև զինապահեստում, որը հանդիսանում է ԱՄՆ ՌԾՈւ սեփականությունը:

Նշենք, որ միջադեպից հետո բազայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *