Գերմանական քաղաքում Երկրորդ աշխարհամարտից մնացած քիմիական զենք են հայտնաբերել

Գերմանիայում հայտնաբերել են ենթադրաբար Երկրորդ աշխարհամարտից մնացած քիմիական զենք։ Քիմիական զենքի հայտնաբերման վայրը վերցրել են հսկողության ներքո, իսկ մոտակա տների բնակիչները տարհանվել են, քանի որ թունավոր գազի արտահոսքի վտանգ կա։ 

Քիմիական զենքը հայտնաբերվել է հոկտեմբերի 24-ին Սաքսոնիա Անհալտի Լոյնա քաղաքում։ Փրկարարները տարհանել են մոտակա տների բնակիչներին, իսկ համապատասխան մասնագետները սկսել են զենքը չեզոքացնելու և տեղափոխելու գործընթացը։

Տուժածներ չեն գրանցվել, փոխանցում են գերմանական լրատվամիջոցները։ Դեռ չի հրապարակվում, թե ինչպես է հաջողվել հայտնաբերել մեծ վտանգ ներկայացնող զինամթերքը։

Նշենք, որ այս շրջանում հաճախ է հայտնաբերվում դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած զինամթերք։ 1992 թվականից այս շրջանում հայտնաբերվել է 120-ից ավել ռումբ։ Նմանատիպ վերջին դեպքն էլ անցած շաբաթ էր, երբ ագարակատերն իր հողատարածքում գտել էր 250 կգ կշռող չպայթած ավիառումբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *