Սկանդալ ԱՄՆ ԶՈՒ-ում. դիպուկահարները նկարվել են նացիստական նշանի և ԱՄՆ դրոշի ֆոնին

ԱՄՆ ԶՈՒ-ում նոր սկանդալ է բռնկվել: Աֆղանստանում գործող ԱՄն ծովային հետևակի ջոկատի հետախույզ-դիպուկահարները նկարվել են նացիստական SS-ի նշանով դրոշի ֆոնին: Ծովային հետևակի պաշտոնական ներկայացուցիչը շտապելէ հայտնել, որ նացիստական խորհրդանիշի օգտագործումն անընդունելի է, սակայն արդեն հայտնի է, որ նկարվողներն այլևս այդ ջոկատում չեն ծառայում:

Իրավապաշտպաններն ավելի կոպիտ միջոցների ձեռնարկում են ակնկալում: Հետաքննությունը պարզել է, որ SS-ի նշանը դիպուկահարների կողմից օգագործվել է իրենց միավորման անվանումը խորհրդանշելու նպատակով, որը անգլերենով լինում է Scout Snipers: Ու քանի որ նացիստական խորհրդանշի օգտագործումը միտումնավոր չէ՝ զինվորները չեն պատժվի:

Սա վերջերս Աֆղանստանում՝ ԱՄՆ ծովային հետևակների շուրջ գրանցված միակ սկանդալը չէ: Վերջերս համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ զինվորներն անարգում էին թալիբների մարմինները:

Հատկանշական է, որ լուսանկարն արվել է 2010թ. սեպտեմբերին, սակայն նոր է հայտնվել համացանցում և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հայտնում է globaltvbc.com-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *