ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրում է Սիրիայի ընդդիմությանը հրահրելու մեջ

Ռուսաստանի ԱԳՆ-ն Արևմուտքին մեղադրել է Սիրիայի ընդդիմությանը հրահրելու մեջ: Մասնավորապես, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Արևմուտքը հրահրում է Սիրիայի ընդդիմությանը՝ ոչ փոխզիջումային քայլերի գնալ, սակայն, Սիրիայի իշխանությունները պատրաստ են բանակցել ընդդիմության հետ:

«Արևմտյան երկրները և նրանք, ովքեր ընդդիմությանը զինում են, ուղորդում և խորհուրդներ տալիս՝ ճգնաժամի խորացման անմիջական մասնակից են»,- հայտնել է փոխնախարարը: Հիշեցնենք, որ երեկ, իսրայելական մամուլի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիան և Քաթարը զորք են մտցրել Սիրիա, որ ոչ թե մասնակցելու է ռազմական գործողություններին, այլ  խորհուրդներով օգնելու է Սիրիայի ընդդիմությանը:

Ավելի վաղ Ռուսաստանը Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունների միջնորդի դեր կատարելու պատրաստակամություն էր հայտնել՝ նրանց հրավիրեով Մոսկվա, որը, սիրիական ընդդիմությունը մերժել էր:

Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռոսմուսսենը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ միջամտել սիրիական ճգնաժամին:

«Սիրիան մեր օրակարգում չէ: ՆԱՏՕ-ն Սիրիա մտնելու նպատակ չունի, բայց, միաժամանակ, դաշինքը հետևում է այդ երկրում իրադարձությունների զարգացմանը»,- հայտնել է Ռոսմուսսենը:

Այսօր նաև պարզ էր դարձել, որ Սիրիան ռազմական օգնություն էր խնդրել Իրանից՝ 15.000 հատուկջոկատայինների տեսքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *