Պայթուցիկ նյութի արտահոսքի պատճառով Ավստրալիայում 5000 հոգի է տարհանվել

Ավելի քան 5000 մարդ է տարհանվել Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանից պայթուցիկի վերածվելու հատկություն ունեցող քիմիական նյութի արտահոսքի սպառնալիքի հետևանքով։ Ընթացել են քիմիական նյութի չեզոքացման աշխատանքներ, որոնք հաջողությամբ են ավարտվել։

Սիդնեյի տեխնոլոգիական համալսարան

Սիդնեյի տեխնոլոգիական համալսարան

The Sidney Morning Herald թերթի փոխանցմամբ՝ Սիդնեյի համալսարանում տրինիտրաֆենոլի (պիկրինաթթու) արտահոսքի մասին ահազանգ ստանալուց հետո քաղաքի արտակարգ իրավիճակի ծառայությունները հոկտեմբերի 24-ին տեղում չեզոքացման աշխատանքներ են սկսել։

Խնդիրն այն է, որ երբ պիկրինաթթուն բյուրեղանում է, վերածվում է պայթուցիկ նյութի։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ պատկան մարմիններն ընդունել են ուսանողներին անհապաղ տարհանելու, ինչպես նաև մոտակա ավտոճանապարհներին երթևեկությունը ժամանակավորապես դադարեցնելու որոշում։

Փրկարարական, հրշեջային և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները փորձել են հավաքել պիկրինաթթուն դեպքի վայրից՝ այն տեղափոխելով դեպի անվտանգ վայր։ Ծրագրվում էր աշխատանքներն ավարտել մի քանի ժամում։ Մինչ սակրավորների ժամանումն աշխատանքները, ըստ աղբյուրի, բարեհաջող ավարտվել են։

Այնուհանդերձ, հարց է ծագում. որտեղի՞ց է պայթուցիկ հատկություններ ունեցող նյութը սկսել արտահոսել ու ի՞նչ պատճառներով։ Այս մասին պաշտոնական աղբյուրները դեռևս լռում են։

Հավելենք, որ պիկրինաթթուն կիրառվում է բժշկական, ախտահանիչ, չորացնող արտադրանքներում, բացի այդ դատական փորձաքննության անհրաժեշտ պարագաներում։ Այն անվտանգ է, եթե պահվում է հատուկ փակ տարրաներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *