ՌԴ հետախուզական ինքնաթիռի պատճառով օդ են բարձրացվել Թուրքիայի F-16 կործանիչներ

Թուրքիան «տագնապ» ազդանշով կործանիչներ է օդ բարձրացրել, երբ սևծովյան ափերի մոտակայքում թռիչք է իրականացրել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Իլ-20 հետախուզական ինքնաթիռը։

Հոկտեմբերի 22-ին տեղի ժամանակով 16։37-ին (երևանյան ժամանակով՝ 17:37-ին) Թուրքիայի զինված ուժերի 2 միավոր F-16 կործանիչներ են օդ բարձրացվել, երբ Թուրքիայի և Վրաստանի միջև սահմանի մոտակայքում նկատվել է Ռուսաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-20 ռազմական ինքնաթիռը։

Թուրքական կործանիչները հետևել են ռուսական ինքնաթիռին երկրի հյուսիս-արևելյան օդային սահմանից մինչ Բուլղարիայի ափերը, որից հետո վերադարձել են ավիաբազաներ, երբ ռուսական ինքնաթիռը սկսել է հեռանալ։

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի՝ ռուսական ինքնաթիռը շուրջ 2,5 ժամ թռիչքներ է կատարել թուրքական օդային սահմանի մոտակայքում, որի ողջ ընթացքում էլ F-16-երը եղել են օդում։

Այս ամենի հետևանքով միջադեպեր չեն գրանցվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *