Սիրիան Իրանից օգնություն է խնդրում

Դամասկոսը դիմել է Իրանին՝ խնդրելով 15 հազար հատուկ ջոկատայիններ՝ Սիրիայում կարգուկանոնի հաստատմանը աջակցելու նպատակով: Դեռ երեկ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան և Կատարը հատուկջոկատայիններ են մտցրել Սիրիա՝ ընդդիմությանն աջակցելու համար, որոնք, սակայն, ըստ հայտարարվածի, չպետք է մասնակցեն մարտական գործողություններին, այլ խորհուրդներով են աջակցելու Սիրիայի ընդդիմությանը:

Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»՝ հղում անելով չինական «Ժենմին ժիբաո» թերթին: Իր հերթին ԱՄՆ-ն ստեղծում է «Սիրիայի ընկերներ» կոալիցիան, որը պետք է նպաստի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը՝ դրան հասնելով Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ: Այդ նպատակով մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում դաշնակիցներ է որոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը:

Ասադի ընդդիմադիրները՝ Սիրիայի ազգային խորհուրդը (ՍԱԽ), Կատարի մայրաքաղաքում՝ Սիրիայի իշխանությունների դեմ, գործողությունների պլան է մշակում: Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ ՍԱԽ-ի կենտրոնակայանը գտնվում է Թուրքիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *