Ռազմամթերքի գնման ծավալներն աշխարհում աճել են

Ռազմամթերքի արտահանման համաշխարհային առաջատարներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, իսկ պայմանագրերի ընդհանուր չափը կազմել է 80.225 մլրդ դոլար: Այս ցուցանիշը ռեկորդային է՝ «սառը պատերազմի» ավարտից ի վեր: Սակայն էական տարբերություն չունի 2005-2009թթ. ցուցանիշների հետ:

2011թ. արդյունքներով առաջատարն է ԱՄՆ-ն, որը կնքել է 57.973 մլրդ դոլարի այմանագիր՝ 2010թ.՝ 14.463 մլդ դոլարի դիմաց:

Երկրորդ տեղում է Ֆրանսիան՝ 7.41 մլրդ դոլարով՝ 2010թ. 2.105 մլրդ դոլարի դիմաց:

Ռուսաստանի պայմանագրերը գնահատվոմ են 3,75 մլրդ դոլարի սահմաններում՝ 2010թ. 7.92 մլրդ դոլարի դիմաց: Այս թիվը չի ներառում վերանորոգումների, առանձին սարքերի համար մուծված գումարները և տեխսպասարկումը: Եթե այդ ծախսերը ներառվեն, ապա Ռուսաստանի պայմանագրերի գումարը կկազմի 9.3 մլրդ դոլար, որը Ռուսաստանը, զենքի արտահանման ծավալներով, համաշխարահային մակարդակում 3-րդ հորիզոնականից կբարձրացնի երկրորդ հորիզոնական: Գրում է armstrade.org-ը:

Զենքի վաճառքի պայմանագրերի ծավալով հաջորդ հորիզոնականներում են՝ Հվ. Կորեան՝ 1,62 մլրդ դոլարով, (170 մլրդ՝ 2010թ.-ին), Չինաստանը՝ 1,21 մլրդ (598 մլն՝ 2010թ.-ին), Իտալիան՝  1,11 մլրդ դոլար (2,26 մլրդ՝ 2010թ.-ին), Գերմանիան՝  1,07 մլրդ դոլար (188 մլն՝ 2010թ.-ին), Մեծ Բրիտանիան՝ 1,06 մլրդ դոլար (810 մլն՝ 2010 թ.-ին), Իսպանիան՝ 641 մլն դոլար (1,97 մլրդ՝ 2010թ.-ին), Իսրայելը՝ 620 մլն դոլար (1,6 մլրդ՝ 2010թ.-ին).

«Անհայտ» մատակարար կատեգորիայում պայմանագրերի ծավալը գնահատվում է 650 մլն դոլար՝ 2010թ. 130 մլն դոլարի դիմաց:

Օրերս Razm.info-ն անդրադարձել էր զենքի ներկրման պայմանագրերին, որտեղ առաջին հորիզանականում էին Սաուդիան Արաբին՝ 32,2 մլրդ դոլարով, Հնդկաստանը՝ 7,547 մլրդ ոլարով, ԱՄԷ-ը՝ 4,962 մլրդ ոլարով, իսկ  Ռուսաստանը գտնվում էր 10-րդ հորիզոնականում:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *