Հարավային Կորեան 35 մարտական ինքնաթիռ է կորցրել 2000 թվականից

Հարավային Կորեան 2000 թվականից մինչ օրս կորցրել է 35 մարտական ինքնաթիռ, իսկ ավիապատահարների հետևանքով մի քանի տասնյակ զինծառայող է զոհվել։

Այսպիսի տվյալներ են ստացվել Կորեայի ՌՕՈւ հաշվետվությունից, որը հրապարակվել են երկրի խորհրդարանում։Պատահարների արդյունքում  մահացել է 38 օդաչու և մեկ ցամաքային տեխնիկմ զեկույցի մանրամասներն է ներկայացնում «Ջեյնս» ռազմական հանդեսը։

F-5E Tiger II, Նկարը՝ IHS/Gareth Jennings

F-5E Tiger II,
Նկարը՝ IHS/Gareth Jennings

Հաշվետվությունում նշվում է նաև, որ օդային պատահարների ժամանակ ռազմաօդային ուժերը կորցրել են հիմնականում հնացած ինքնաթիռներ։ Պատահարների մեծ մասի պատճառը  օդաչուների գործողություններն են եղել, ինչպես նաև տեխնիկայի վատ սպասարկումն ու առաջ եկած անսարքությունները։ Կործանված ինքնաթիռների շարքում են F-4 Ֆանտոմ II և F-5 Տիգր II կործանիչները։

Ըստ Flightglobal MiliCAS տեղեկատվական աղբյուրի տվյալների` Հարավային Կորեայի ՌՕՈւ-ն ներկայումս թռիչքներ է իրականացնում 83 միավոր F-4E և RF-4C, ինչպես նաև 194 միավոր F-5E/F կործանիչներով: Նախատեսվում է, որ առաջիկա տարիներին այս տեսակի ինքնաթիռներն այլևս չեն շահագործվի:

Հետաքրքիր է, որ F-5E  կարծանիչներից մեկը ՌՕՈւ-ն կորցրել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին ուսումնասկան թռիչքների ժամանակ, որից հետո ժամանակավորապես արգելվել են այդ տեսակի ինքնաթիռներով թռիչքները: Չանցած մեկ ամիս` հոկտեմբերի 18-ից թռիչքները նորից վերականգնվել են:

Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ կործանիչը տեխնիկական թերություններ է ունեցել, ինչի հետևանքով օդաչուն չի կարողացել ղեկավարել ինքնաթիռն ու կատապուլտի միջոցով դուրս է թռել:

Նշենք, որ F-5E թեթև կործանիչի արտադրությամբ զբաղվել է ամերիկյան Northrop ընկերությունը։ Առաջին թռիչքը կատարել է 1972 թվականին։ Մեկ միավորի մոտավոր արժեքը շուրջ 2 մլն ամերիկյան դոլար է։

F-5E/F Կորեայի հանրապետության զինված ուժերում է դեռ 1975 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *