Թուրքիայում շրջվել է փորձարկվող զրահամեքենան (ֆոտո)

Թուրքիայում փորձարկումներ անցնող «Ուրալ» (Ural) զրահամեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով փորձարկողներից երեքը վնասվածքներ են ստացել։

Դեպքը եղել է Թուրքիայի Բուրսա նահանգի Օրհանգեզի քաղաքի մոտակայքում, որտեղ թուրքական նոր զրահամեքենան ընթացային փորձարկում էր անցնում։ Ավտոճանապարհով երթևեկելու ժամանակ «Ուրալը» փորձել է պտույտ կատարել, ինչի ժամանակ էլ կորցրել է կառավարումն ու կողաշրջվել է՝ զգալի վնասելով ձախ անիվները։

 

Օթոքար Ուրալ

Օթոքար Ուրալ

Ականատեսները կարողացել են լուսանկարել նաև թուրքական զրահամեքենայի փորձակման ձախողումը։  Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, ընկերությունում պատրաստվում են քննություն անցկացնել և պարզել ձախողման պատճառները։

Օթոքար Ուրալ

Օթոքար Ուրալ

Նշենք, որ թուրքական «Օթոքար» ընկերության 4X4 ընթացամասով «Ուրալ» զրահամեքենան առաջին անգամ հանրությանը ներկայացվել էր Ստամբուլում կայացած IDEF-2013 ռազմական ցուցահանդեսի ժամանակ։ Զրահամեքենան կարող է տեղափոխել մինչև 10 դեսանտային։

Մեքենայի քաշը 6,2 տոննա է, երկարությունը՝ 5,33 մ, լայնությունը՝ 2,2 մ և բարձրությունը՝ 2,19 մ։ Ունի 3.2 լիտր դիզելային շարժիչ։ Ճանապարհային պայմաններում կարող է զարգացնել մինչև 110 կմ/ժ արագությունը։ Առանցք լիցքավորման կարող է անցնել մինչև 600 կմ։

«Օթոքար» ընկերությանն այս տեսակի զրահամեքենաներ է պատվիրել Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *