Ադրբեջանում մահացած զինծառայողի հարազատներից մեկը հակասում է պաշտոնական վարկածին

Հայկական Շահումյանի շրջանի՝ ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում՝ Գետաբեկի շրջանում տեղակայված զորամասերից մեկում, հոկտեմբերի 12-ին մահացել էր 1992-ին ծնված զինծառայող Ռաջաբով Մուրադ Աքփեր օղլուն։

Նշենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Տերտերի շրջանում փորձաքննություն էր անցկացվել։ Նախնական տվյալներով՝ զինծառայողի մահվան պատճառը գլխի ուռուցքն էր։

Հոկտեմբերի 19-ին զինծառայողի հարազատներից մեկի մասնակցությամբ տեսանյութ է հայտնվել YouTube-ում, որտեղ վերջինս հավաստիացնում է՝ «Ռաջաբովը մահացել է ստացած մարմնական վնասվածքներից»։

Ռաջաբովի ընտանիքին հայտնել են վերջինիս մահվան լուրը նույն օրը՝ հոկտեմբերի 12-ի ժամը 21։00-ի սահմաններում:

Տեսանյութից հետևում է, որ դատաբժշկական փորձաքննությունն արձանագրել է՝ մահացածը որևէ հիվանդություն չի ունեցել, իսկ գլխի հատվածում կա բութ առարկայով հասցված հարվածի հետք:

Նկատենք, որ հատուկենտ ադրբեջանական լրատվամիջոցներ են լուսաբանելիս շեշտել՝ «ենթադրաբար մահացածի գլխին կա վնասվածք»:

Ադրբեջանի ՊՆ-ն դեռևս չի արձագանքել Ռաջաբովի հարազատի վկայություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *