Հինգերորդ սերնդի F-35 կործանիչների թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ պարզվել է, որ կատապուլտի նստարանի անկարգելները (парашют) ճիշտ չեն հավաքված: Այս մասին հայտնել է «Լոկհիդ Մարտին» ընկերությունը: F-35-ի ծրագրերը ղեկավարող միավորված բյուրոն հայտնել է, որ կործանիչների վրա տեղադրված են նոր կատապուլտվող նստարանների նոր տարբերակներ, որոնց համար անկարգելի ծալման ճիշտ տարբերակ մշակված չէ:
Թռիչներն ուշացել են 10 օրով, որի ընթացքում վերահավքվել են անկարգելները՝ հաստատագրված տեխնոլոգիայով:
Վերոնշյալ խնդրի պատճառով Կալիֆորնիա նահանգի Էդվարդս ՌՕՈՒ բազայում օդ չեն բարձրանում 6 հատ F-35A՝ սովորական թռիչքով ու վայրէջքով, իսկ Ֆլորիդա նահանգի Էգլին ՌՕՈՒ-ի բազայում կանգնեցված են 6 հատ F-35A և 3 հատ F-35B՝ կարճ թռիչքով և ուղղահայաց վայրէջքով ինքնաթիռներ:
Իսկ «Լոկհիդ Մարտին» գործարանում գտնվող 15 ինքնաթիռի անկարգել կվերածալվի մինչև փորձարկումը: Ճիշտ հավաքված անկարգելներով փաթեթները սկսել են փոխադրվել ԱՄՆ ՌՕՈՒ և «Լոկհիդ Մարտին» ընկերություն՝ թերությունները շտկելու նպատակով:
Նշենք, որ սա F-35-երի հետ կապված միակ խնդիրը չէ և նախկինում ևս եղել են դեպքեր, երբ այս կամ այն անհարթության հետ կապված կործանիչների թռիչքները դադարեցվել են: