ՌԴ զինդատախազությունը 2011թ. արդյունքներով սպայական կազմի կողմից զինվորների վրա ձեռք բարձրացնելու դեպքերի ավելացում է գրանցել: «Եթե 2010թ. սպայական կազմի 1/3-ի կողմից էին նման դեպքեր գրանցվում, ապա 2011թ. այսօր զինվորի վրա ձեռք է բարձրացնում սպայական կազմի կեսը, որոնց հիմնական մասը կրտսեր սպաներն են»,- հայտնել է Ռուսաստանի գլխավոր զինդատախազ Սերգեյ Ֆրիդինսկին: Նա երևույթը կապել է այն բանի հետ, որ մինչ օրս զինվոր- սպա հարաբերությունները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:
Ֆրիդինսկին նշել է, որ զինդատախազությունը 2011թ. հասել է 40.000 օրինախախտի հանդեպ պատասխանատվության կիրառման:
«Վերականգնված է ավելի քան 600.000 զինծառայողի և այլ քաղաքացիների իրավուքները, պետական գանձարան է վերադարձվել գրեթե 4 մլրդ ռուբլի: Արդյունքում, գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը՝ 2010թ. համեմատ նվազել է 16 տոկոսով»,- հայտնել է Ֆրիդինսկին՝ հավելելով, որ նվազել են ծանր և խիստ ծանր հանցագործությունների և անօրինական զենքի վաճառքի դեպքերը, ինչպես նաև երկու անգամ պակասել է զինառայությունից խուսափողների թիվը: