Ադրբեջանը 2014-ին ռազմական ծախսերի համար կհատկացնի 3 մլրդ 798 մլն ԱՄՆ դոլար

2014-ին Ադրբեջանը պաշտպանական-անվտանգության գերատեսչությունների ծախսերի համար ծրագրում է հատկացնել 2 մլրդ 967 մլն 831 մանաթ (մոտ 3 մլրդ 798 հազար ԱՄՆ դոլար)։ Դա 2013-ի համեմատ 57 մլն մանաթով (մոտ 73 մլն ԱՄՆ դոլար) ավել է։

Ըստ Ադրբեջանի պետական բյուջեի 2014-ի նախագծում նշված մանրամասների՝ վերոհիշյալ գումարից 1 մլրդ 453 մլն 636 հազար մանաթը (մոտ 1 մլրդ 866 մլն դոլար) հատկացվելու է պաշտպանական ուժերին, այդ թվում՝ պաշտպանության նախարարությանը, Սահմանապահ պետական ծառայությանը՝ 122 մլն 772 հազար 583 մանաթ (մոտ 157 մլն դոլար), Զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայությանը՝ 23 մլն 881 հազար 355 մանաթ (մոտ 30 մլն 667 հազար դոլար), ռազմարդյունաբերության նախարարությանը՝ 2 մլն 933 հազար 434 մանաթ (մոտ 3 մլն 766 հազար ԱՄՆ դոլար)։

Ըստ նույն աղբյուրի՝ պաշտպանական նշանակության նախագծերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է տրամադրել 1 մլրդ 172 մլն ԱՄՆ դոլար։ Դա 6,4 %-ով ավել է, քան 2013-ին էին տրամադրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *