«Էրեբունի» օդանավակայանում տոնում են ռուսական ավիաբազայի 15 ամյակը

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում հոկտեմբերի 18-ին տոնում են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի 3624-րդ ավիաբազայի 15-ամյակը։

Հանդիսավոր արարողությանը հրավիրվել են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարները, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության Հայաստանի վարչության ղեկավարները, ՌԴ դեսպանատան աշխատակիցներ և այլ հյուրեր։

«Էրեբունի» օդանավակայանը. արխիվային լուսանկար։ Աղբյուր՝ Razm.info

Միջոցառումների շրջանակում նախատեսված է ավիաբազայի զինծառայողների քայլերթը, աչքի ընկած սպաների պարգևատրումը, ինչպես նաև ռազմաբազայի տեխնիկայի ոչ թռիչքային ցուցադրությունը։ Սպասվում է նաև տոնական համերգ։

Նշենք, որ ռուսական ավիաբազան տեղակայված է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում և հանդիսանում է Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազային կից ավիաբազան։

Ռուսական ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *