ՌԴ զինված ուժերի համար նոր ատրճանակ են ստեղծել

Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը («ՑՆԻԻՏՕՉՄԱՇ») ՌԴ ՊՆ-ի պատվերով նոր ատրճանակ է ստեղծել, որը, ըստ հեղինակների, «չունի Յարիգինի ատրճանակի թերացումները»։

Յարիգինի ատրճանակ

Յարիգինի ատրճանակ

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության տվյալներով՝ նոր կարճ փողով զենքը ծրագրում են ներկայացնել ՌԴ ՊՆ-ին մոտակա ժամանակներս։ «ՑՆԻԻՏՕՉՄԱՇ»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Սեմիզորովը հրաժարվել է այն մանրամասներ ասել։

Հիշեցնենք, որ 9X19 «Պարաբելլում» տրամաչափի Յարիգինի ատրճանակը ստեղծվել է 1990-ականների վերջին, հանձնվել է ՌԴ ԶՈւ-ին 2003-ին, սակայն զինված ուժերին զանգվածային տրամադրման գործընթացը մեկնարկել է միայն 2011-ին։ Զենքն ունի 198 մմ երկարություն, փողի երկարությունը՝ 112 մմ, բարձրությունը՝ 145 մմ, նշանառության հեռավորությունը 50 մ է, պահունակն ունի 18 փամփուշտ։

Թե Յարիգինի ատրճանակի ինչ թերացումներ են վերացվել ռուս զինծառայողների համար նախատեսված նոր ատրճանակում, Սեմիզորովը չի հստակեցրել։

Այնուհանդերձ, մասնագետները որպես բացթողումներ նշում են այլ ընկերության փամփուշտներ տեղադրելու դեպքում կրակելու գործընթացի բարդեցումը, ավտոմատ կառավարման հաճախակի խաթարումը և այլն։

Նշենք նաև, որ «ՑՆԻԻՏՕՉՄԱՇ»-ը բացի նոր ատրճանակից հայտարարել է ՊՆ-ի համար նոր դիպուկահար հրացանի, դրա փամփուշտների ու լրակազմի ստեղծման մասին։ Ըստ Սեմիզորովի՝ դիպուկահար հրացանն արդեն պատրաստ է, հավանաբար հոկտեմբերի վերջին կներկայացնեն ՊՆ-ին, իսկ 2014-ին կմեկնարկի պետական փորձարկումների փուլը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *