Ամերիկացի զինվորների հանցանքների պատճառով՝ Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջում է դուրս բերել զորքերը Օկինավայից

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել Օկինավայում գտնվող 5 ռազմական օբյեկտները: Խոսքը Նահա և Մակի քաղաքաներում գտնվող  երկու նավահանգստային նշանակության, երկու՝ հրաձգային և մեկ վառելանյութի պահպանման օբյեկտի մասին է, որոնց ընդհանուր տարածքն ավելի քան 1000 հա է:

Բացի այդ, պաշտոնական Տոկիոն մտադրված է հարցը քննարկել՝ առանց այն կապելու ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի Ֆուտեմմա ավիաբազայի տեղաբաշխման խնդրին:

Ճապոնական կողմի պահանջները ներկայացվել են Վաշինգտոնում ընթացող՝ երկու երկրների ԱԳ-ի և Պաշտպանության նախարարների բանակցությունների ընթացքում: Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ բնակցությունները փակուղի են մտել ճապոնական կողմի դիրքորոշման պատճառով, որը հիմնվում  է հանրային կարծիքի վրա: Ըստ այդմ, Օկինավայի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է կզղում ամերիկյան զորքերի տեղակայմանը:

Ճապոնացիները դժգոհ են նրանից, որ ամերիկյան զինվորները ներգրավված են մի շարք հանցագործություններում, այդ թվում բռնաբարության մեջ: Բնակիչների կարծիքը կիսում է նաև նահանգապետը:

Ներկա պահին Ճապոնիան և ԱՄՆ-ն առանձին-առանձին դիտարկում են Օկինավայից ամերիկացի զինվորներին Գուամ տեղափոխելու հարցը:

Երեկ ամերիկյան կողմը համաձայնել է Օկինավա կղզուց Գուամ տեղափոխել 4,700 ծովային հետևակի: Միաժամանակ, զորքերի տեղահանումը կարող է կայանալ անգամ բանակցություներում եզրահանգման բացակայության պարագայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *