Ռուսաստանի Ռազմաօդային ուժերը մինչև 2020թ. պետք է ստանան 10 հատ Ту-160М տիպի արդիականացված հրթիռակիրներ: Հայտնել է ՌՕՈՒ-ի գնդապետ Վլադիմիր Դրիկը: Սովորական Ту-160-ները արդիականացվում են մինչև Ту-160М-երի, որոնց մարտունակությունը, ըստ գնդապետի, երկու անգամ մեծ է: Բացի այդ, Ту-160М-երը հնարավորություն ունեն կիրառել թևավոր հրթիռներ և ռումբեր: Լիովին կարդիականացվեն ինքանաթիռների ռոդիոէլեկտրոնային և ավիացիոն սարքավորումները: Բացի այդ, մինչ 2020թ. միաժամանակ կարդիականցվեն 30 հատ Ту-22М3 հեռահար ռմբակոծիչներ:
Ту-160М-ը ռազմական ավիացիայի պատմության մեջ ամենամեծ գերձայնային ինքնաթիռն է, որն օժտված է կրել ամենամեծ թռիչքային զանգվածը: Օդաչուների շրջանում այն անվանվում է «Սպիտակ կարապ»:
Նշենք, որ այսօր ՌԴ ՌՕՈւ-ն ունեն 16 հատ Ту-160 ինքնաթիռ, որոնցից 10-ը արդիականացվելու է Ту-160М-ի:
One response to “«Սպիտակ կարապ»-ը արդիականացվում է՝ կրկնապատկելով մարտունակությունը”