Գերմանիայում Իսրայելի համար կկառուցվի «Դոլֆին» տիպի 6-րդ սուզանավը

Իսրայելը և Գերմանիան ստորագրել են «Դոլֆին» տիպի սուզանավի մատակարարման մասին պայմանագիր։ «Դոլֆին» տիպի սուզանավերը ոչ ատոմային սուզանավեր են, որոնցից Իսրայելի ռազմածովային ուժերն ունեն 3 հատ։ Դրանցից բացի ևս 2 սուզանավ արդեն կառուցվում են Գերմանիայում և այսպիսով սա արդեն 6-րդ նավն է, որը համալրելու է Իսրայելի ստորջրյա նավատորմը։

Գործարքի պաշտոնական արժեքը չի նշվում, բայց այն գնահատվում է շուրջ 700մլն. դոլար, որի 1/3 մասը վճարում է Գերմանիան, իսկ 2/3-ը` Իսրայելը։ Նշենք, որ այս տիպի առաջին երկու սուզանավերն Իսրայելը ստացել էր անվճար, երրորդի համար վճարել էր գնի կեսը, իսկ չորրորդի և հինգերրորդի համար` 1/3-ը։

Աղբյուրը։

2 responses to “Գերմանիայում Իսրայելի համար կկառուցվի «Դոլֆին» տիպի 6-րդ սուզանավը

  1. Pingback: Իսրայերը ձեռք բերեց վեցերորդ «Դոլֆին» տիպի սուզանավը | Ռազմ.info

  2. Pingback: Իսրայելը ստորագրեց «Դոլֆին» տիպի վեցերորդ սուզանավի ձեռք բերման համաձայնագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *