Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի (armstrade.org) տվյալներով՝ 2011թ. արդյունքներով Ռուսաստանն առաջին անգամ զենքի խոշորագույն ներկրողների տասնյակում է` զինամթերքի ներկրման պատվերների քանակով: Armstrade -ի գնահատմամբ՝ ռազմական նշանակության ներկրման պայմանագրերի համաշխարհային ծավալը 2011թ. կազմել է 80,225 մլրդ դոլար, որտեղ դիտարկվել է 70 պետության արդյունք:
2011թ. Սաուդիան Արաբիան ԱՄՆ-ի հետ՝ F-15-երի գնման համար կնքած պայմանագրով զբաղեցնում է առաջին տեղը՝ 32,2 մլրդ դոլարով, որը համաշխարհային պատվերի փաթեթի 40,14 տոկոսն է:
Երկորդ տեղում է Հնդկաստանը՝ 7,547 մլրդ ոլարով (9,41%):
Երրորդ տեղում է ԱՄԷ-ը՝ 4,962 մլրդ ոլարով (6,18%):
Այնուհետև հաջորդում են Իրաքը՝ 3,375 մլրդ դոլարով (4,21%), Ինդոնեզիան՝ 3,3 մլրդ դոլար (4,11%), Մալայզիան՝ 2,981 մլրդ դոլար (3,72%), Ավստրալիան՝ 2,851 մլրդ (3,55%), Թայվանը՝ 2,81 մլրդ դոլար (3,5%), Մեծ Բրիտանիան՝ 1,934 մլրդ դոլար (2,41%) և Ռուսաստանը՝ 1,87 մլրդ դոլար (2,33%):
Ռուսաստանն առաջին անգամ է ընդգրկվել զինամթերքի խոշոր պատվիրատուների տասնյակում և պատվիրման հարցում համագործակցում է Ֆրանսիայի, Իտալիայի, Իսրայելի և Գերմանիայի հետ: Օրինակ, Ֆրանսիայից Ռուսաստանը գնել է «Միստրալ» տիպի ունիվերսալ դեսանտային նավեր, Իսրայելից` անօդաչու թռչող սարքեր և այլն։
Առաջին տասը զինամթերք ներկրողներին բաժին է ընկնում պատվերների համաշխարհային փաթեթի 79,56%-ը, որը համարժեք է 63,831 մլրդ դոլարի:
Ներկրողների երկրորդ տասնկայում են ԱՄՆ-ն՝ 1,443 մլրդ դոլարով, Եգիպտոսը՝ 1,391 մլրդ դոլարով, Թուրքիան՝ 1,011 մլրդով, Չինաստանը՝ 950 մլն դոլարով, Ալժիրը՝ 900 մլնով, Իսրայելը՝ 851 մլնով, Աֆղանստանը՝ 816 մլնով, Թաիլանդը՝ 623 մլնով, Օմանը՝ 600 մլն և Մեքսիկան՝ 571 մլն դոլարով:
Pingback: Զենքի գնման ծավալներն աշխարհում աճել են | Ռազմ.info