Շփման գծի դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով

Հայ-ադրբեջանական շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքից արձակված կրակոցների պատճառով:

Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, փոխանցում է Արցախի ԱԳՆ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *