Ուկրաինայում փորձարկվում է դաշտային նոր համազգեստը

Ուկրաինայի զինված ուժերում փորձարկվում է դաշտային նոր համազգեստ։ Այն դեռևս փորձարկվում է միայն 30-րդ առանձին մեխանիզացված բրիգադի 1-ին գումարտակում։ Նոր համազգեստի առաջին լուսանկարները լրատվամիջոցներում հայտնվել են 2013 թվականից։ Այս մասին գրում է bm-oplot.livejournal.com ռազմական բլոգը։

Այն ստեղծվել է նորվեգական «Գարմ» ընկերության արտադրանքի հիմքի վրա։

Նոր համազգեստի հիմնական փոփոխություններն են՝

1. Գունային երանգների փոփոխություն։

2. Ուսադիրների տեղի փոփոխություն։

Եթե հին համազգեստի վրա դրանք ուսերին էին, ապա հիմա տեղադրվում են կրծավանդակի վրա։

Զինծառայողների հագին թեթև տաք  բաճկոն է

3. Եթե հին բաճկոնների միջադիր շերտը բամբակից էր, ապա դաշտային նոր հագուստի կազմի մեջ է թեթև տաքացուցիչ բաճկոնը։

Տաբատների ծնկային հատվածում գրպաններ կան, որոնք նախատեսված են հարվածապաշտպան ներդիրների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *