Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ձերբակալել են Բաքվի բնակիչ ոմն Սերգեյ Մալիկին, որը ցանկանում էր վաճառել իր մոտ ունեցած նռնակները։ Նրա տան խուզարկման արդյունքում այլ զինամթերք ևս հայտնաբերվել է։
Ադրբեջանի ՆԳՆ պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակվել։ Ըստ դրա՝ ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Բաքվի բնակիչ Մալիկը ձերբակալվել է 3 նռնակի ու 2 բռնկիչի վաճառքի ժամանակ։
Վարչության աշխատակիցները խուզարկել են քաղաքացու բնակարանը, որտեղ հայտնաբերել են ևս 2 նռնակ և 2 բռնկիչ։