Լոս Անջելեսի օդանավակայանում 4 պայթուցիկներից 2-ը պայթել են

Լոս Անջելեսի օդանավակայանում հայտնաբերել են չոր սառույցից պայթուցիկներ, որոնցից երկուսը պայթել են, իսկ մյուսները հաջողվել է չեզոքացնել։ Պայթուցիկները տեղադրվել էին սահմանափակ մուտքի գոտում։

Լոս Անջելեսի օդանավակայան

Լոս Անջելեսի օդանավակայան

The Los Angeles Times պարբերականի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսի ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել։ Տեղական իշխանությունները հայտարարել են՝ պայթյունները դեռևս որպես ահաբեկչություն չեն որակում։

Նշենք, որ պայթուցիկներից մեկը պայթել է հոկտեմբերի 14-ին տեղական ժամանակով 20։30-ի սահմաններում։ Պայթյունը գրանցվել է Թոմ Բրեդլիի անվան տերմինալում, որտեղ թույլատրված է միայն աշխատակիցների մուտքը։ Մյուս երկու պայթուցիկները, որոնք չեզոքացվել են, տեղադրված էին եղել ինքնաթիռներին բավականին մոտ։

Չորրորդ պայթուցիկը պայթել էր ավելի վաղ՝ հոկտեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 19։00-ի սահմաններում, թիվ երկու տերմինալի հանգստի սենյակում։ Ինչպես հաղորդում է Fox News-ը, այս տերմինալ ևս կարող էին մտնել միայն աշխատակիցները։ Պայթյունի ձայնը լսած աշխատակիցներից մեկը դեպքի վայրում հայտնաբերել է պլաստիկ շիշ, որի մեջ չոր սառույց էր։

Հավելենք, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան, օդանավակայանում ավերվածություններ չեն եղել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *