Սիրիայում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան

Սիրիական Դարքուշ քաղաքի շուկայում հոկտեմբերի 14-ին ականապատ մեքենա է պայթել։ Քաղաքը տեղակայված է Թուրքիայի հետ սահմանին, և ներկա դրությամբ զինյալների վերահսկողության ներքո է։

Կադր՝ դեպքի վայրից

Կադր՝ դեպքի վայրից

Syrian Observatory for Human Rights բրիտանական իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։

Սակայն AP լրատվական գործակալության տվյալների համաձայն՝  իրականում զոհվել է 12 հոգի։ Զոհվածների շարքում երեխա կա։

Իր հերթին, «Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է մի քանի տասնյակ զոհերի մասին։

Զոհերի թիվը հնարավոր է աճի, քանի որ ներկա դրությամբ ծանր վիրավորները շատ են։ Վիրավորների մի մասին ուղարկել են Թուրքիա՝ բժշկական օգնություն ցույց տալու նպատակով. Թուրքիայի հետ սահմանը Դարքուշից ընդամենը 2 կմ հեռավորության վրա է։

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Հիշեցնենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *