Լոնդոնում ահաբեկչության պատրաստման կասկածյալների շարքում ադրբեջանցի կա

Լոնդոնում հոկտեմբերի 14-ին ձերբակալել են 4 տղամարդու, որոնց կասկածում են ահաբեկչություն ծրագրելու համար։ Դրանց շարքում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Ադրբեջանից տեղափոխված 28-ամյա ներգաղթյալը։

Լոնդոնի ոստիկանություն

Լոնդոնի ոստիկանություն

Նշենք, որ կասկածյալներից երկուսին ձերբակալել են Օլդգեյթ թաղամասում, երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրանց ավտոմեքենան։ Ավտոմեքենայում եղել են Մեծ Բրիտանիայի 25-ամյա 2 քաղաքացիներ, որոնցից մեկը Լոնդոն էր տեղափոխվել Թուրքիայից, մյուսը՝ Ալժիրից։

Բրիտանական The Guardian պարբերականը տեղեկացնում է, որ ևս մի կասկածյալի՝ 28-ամյա ադրբեջանցու, ձերբակալել են Լոնդոնի արևմուտքում՝ Ուեսթբուրն Գրուվ թաղամասում։ Չորրորդ կասկածյալը Պակիստանից է։ Ենթադրյալ հանցագործներին ձերբակալել են 2000 թվականի հակաահաբեկչական օրենքի (Terrorism Act 2000) համաձայն։

Կասկածյալների անուններն ու այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ 4 կասկածյալները ժամանակին եղել են բրիտանական հակահետախուզական վարչության ուշադրության կենտրոնում։

Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան զգուշանում է, որպեսզի իր տարածքում չկրկնվի այն, ինչ գրանցվեց Նայրոբիի առևտրի կենտրոնումիրականացված ահաբեկչության ժամանակ, որը խլեց 67 մարդու կյանք։

Բրիտանական իշխանությունները համարում են նաև, որ երկրի համար ահաբեկչական հիմնական սպառնալիքները գալիս են «ալ Կաիդա» խմբավորման կողմնակիցներից, ինչպես նաև իռլանդական արմատական անջատողականներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *