Ռուսական քիմիական զենքի պահեստում ահաբեկչություն էր ծրագրվում

Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել «Մարադիկովոյի» քիմիական զենքի պահեստում ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ահաբեկչությունն իրագործելու դեպքում այն կարող էր դառնալ հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ։

Մարադիկովո

Մարադիկովո

ՌԴ քննչական ծառայության ներկայացուցչի խոսքերով՝ ահաբեկչությունը ծրագրել են Հյուսիսային Կովկասի երկու բնակիչներ, ովքեր Կիրովի շրջան են եկել Մոսկվայից։ Նրանք ակտիվորեն սկսել են պատրաստվել ահաբեկչությանը սեպտեմբեր ամսից։

Իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նաև թաքստոցը, որտեղ ահաբեկիչները պատրաստում էին ինքնաշեն ռումբերը։ Նույն վայրում հայտնաբերվել է նաև ծայրահեղական բովանդակությամբ գրականություն։

Թե երբ էր պատրաստվում ահաբեկչությունը, դեռ չի հրապարակվում։ Հետաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ քիմիական զինապահեստում պայթյունը կարող էր խոշոր աղետի պատճառ դառնալ և բերեր մեծ թվով զոհերի։ Եթե կասկածյալների մեղքն ապացուցվի, ապա նրանք կարող են ցմահ ազատազրկման դատապարտվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *