Թուրքական ԶՈւ ԱԹՍ-ն օգնել է ձերբակալել առևանգողներին

Թուրքիայում քարհանքի աշխատակիցներից մեկին առևանգած անձանց գտնելու համար գործի են դրվել երկրի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը, որոնց օգնությամբ էլ հնարավոր է եղել հայտնաբերել հանցագործներին։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ դեպքը եղել է Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Սուուսթու գյուղում հոկտեմբերի 13-ին։

Գյոզջու ԱԹՍ

Գյոզջու ԱԹՍ

Երեք զինված անձինք առևանգել են գյուղի մոտակայքի քարհանքում աշխատողներից մեկին, ում ազատ արձակելու դիմաց պահանջել էն 150 հազար թուրքական լիրա (շուրջ 75 հազար ամերիկյան դոլար)։ Առևանգումից հետո հանցագործների տեղաշարժը ու կապի դուրս  գալը սկսել են հետևել թուրքական զինուժի ժանդարմերիայի զորքերի «Գյոզջու» անօդաչու թռչող սարքերով։

ԱԹՍ-ներին հաջողվել է հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան հայտնաբերել առևանգողների գտնվելու վայրը, ինչին հետևել է ժանդարմերիայի ուժերի հատուկ գործողությունը։ Գործողության ընթացքում առևանգողներին ձերբակալել են, իսկ քարհանքի աշխատակցին հաջողվել է անվնաս ազատ արձակել։

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Նշենք, որ «Գյոզջուն» փոքր չափերի հետախուզական անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է Թուրքիայում 2006 թվականից։ Ընդգրկված է Թուրքիայի զինված ուժերի սպառազինությունում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *