«ՆԱՏՕ-ն այսօր ոչ մեկին պետք չէ». Վ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը հետաքրքիր հայտարարություններով են հանդես եկել: Մեկը հայտնել է, որ Աբխազիան և ՀՎ. Օսիան կարող են պաշտպանել իրենց և Ռուսաստանի հետաքրքրքությունները, իսկ մյուսը համոզված է, որ ՆԱՏՕ-ն մի կառույց է, որն այսօր ոչ մեկին պետք չէ:

«Ռուսաստանն Աբխազիայում և Հարավային Օսիայում իր ռազմական բազաներն այն աստիճան է ամրացրել, որ նրանք կարող են ցանկացած ագրեսորի անհավանական վնաս հասցնել և Վրաստանում դա հասկանում են»,- հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հավելելով, որ այդ փոքր հանրապետությունները կարող են պաշտպանել ոչ միայն իրենց, այլև Ռուսաստանի հետաքրքրությունները:

Իսկ այն հարցին, թե չեն մոռանում արդյոք Վրաստանի վերազինման և այնտեղից եկող վտանգի մասին՝ Մեդվեդևը պատասխանել է, որ Ռուսաստանում  ռազմական արտադրության ժամանակ հաշվի են առնում Վրաստանի՝ ռազմական ներուժի ավելացումը:

Մեկ այլ հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ արձագանքել է Վլադիմիր Ժիրինոցվսկու այն դիտարկմանը, թե պետք է օգնություն ցուցաբերել Եվրամիությանը՝  փոխարենն ակնկալելով ՆԱՏՕ-ի լուծարումը: Պուտինը պատասխանել, է որ ԵՄ-ի երկրներն ավելի հարուստ են և իրենց օգնության կարիքը չունեն, իսկ «ՆԱՏՕ-ն այսօր ոչ մեկին պետք չէ և ընդամենը Սառը պատերազմի մնացորդ է»: Ինչ վերաբերում է «ՆԱՏՕ-ն այսօր ոչ մեկին պետք չի» արտահայտությանը՝ այն ավելի շատ քարոզչական բնույթ ունի, քանի որ ՆԱՏՕ-ն փաստացի ԵՄ անվտանգությունն ապահովող կառույց է և ամեն ջանք գործադրում է Եվրոպայում ՀՀՊ համակարգ տեղակայելու համար:

ՆԱՏՕ-ի լուծարումից խոսելուց զատ՝ Պուտինն անիրատեսական է համարում մինչև 2015թ. լիովին պրոֆեսիոնալ բանակ ունենալը: Այս հայտարարությունը քաղաքական ենթատեքստում է, քանի որ նրա՝ նախագահի թեկնածու մրցակիցներն այն տեսակետին են, որ մինչև 2015թ. պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի, իսկ Պուտինը պրոֆեսիոնալ բանակին անցնելը պայմանավորել է մեծ ծախսերով, որոնց Ռուսաստանը դեռևս պատրաստ չէ:

Սակայն, պրոֆեսիոնալ բանակին անցում կատարելը բավական բարդ գործընթաց է, որը ոչ միայն ֆինանսական լուրջ միջոցներ, այլև գաղափարական և հոգեբանական լուրջ աշխատանք է պահանջում: Ի տարբերություն զորակոչային բանակի, որտեղ այսպես թե այնպես համալրման խնդիր չի առաջանում՝  պրոֆեսոնալ բանակը այնպիսի աշխատանք է պահանջում, որը կլուծի թվաքանակի հետ կապված խնդիրները:

Օգտագործված աղբյուրները՝

http://www.ria.ru/defense_safety/20120206/558647263.html

http://www.ria.ru/defense_safety/20120206/558709847.html

http://www.ria.ru/defense_safety/20120206/558626330.html

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *