Սիրիական 2 ՄիԳ-29Մ2 կործանիչներն արդեն պատրաստ են (ֆոտո)

Ռուսաստանում արդեն պատրաստ են և փորձարկումներ են անցնում սիրիական առաջին երկու «ՄիԳ-29Մ2» կործանիչները։ Ընդհանուր առմամբ Սիրիան Ռուսաստանից գնելու է այդ տիպի 24 ինքնաթիռ։ Առաջին ինքնաթիռը 747 կողային համարում փորձարկումները սկսել էր դեռ 2011 թվականի դեկտեմբերին, իսկ երեկ նրան միացել է նաև երկրորդ ինքնաթիռը` 741 կողային համարով։

Բացյի այդ հայտնի է նաև, որ 2011 թվականի վերջում Սիրիան և Ռուսաստանը պայմանագիր են կնքել 30 (կամ 36) ուսումնական «Յակ-130» ինքնաթիռների գնման մասին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 550մլն. դոլար։ Մինչ այդ Ռուսաստանը Սիրիային արդեն մատակարարաել էր հականավային հրթիռային համակարգեր։

Նկարները Russianplanes.net կայքից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *