ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժության հերթական փուլում մասնակից 6 երկրի զորախմբերի, այդ թվում նաև հայ խաղաղապահների համար դարան է ստեղծվել, որից մասնակիցները պետք է դուրս գային։ «Հերթական մարտավարական դրվագի ժամանակ պայթեցվել է առջևից գնացող մեքենան, իսկ խաղաղապահ ուժերը մարտի են բռնվել պայմանական հակառակորդի հետ, որոնք ականապատել էին ճանապարհը»,- նշել է ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի օգնական, գնդապետ Յարոսլավ Ռոշուպկինը։
Զորավարժարանում սկսել է ձյուն տեղալ, որն էլ ավելի է դժվարացրել իրավիճակը։ Որպես օգնություն՝ խաղաղապահների համար ուղղաթիռներ են ուղարկվել։
Ըստ Ռոշուպկինի՝ խաղաղապահները զինյալների հետ շպրտելուց հետո շների օգնությամբ ականազերծել են ականապատ ճանապարհը, որից հետո մարդասիրական օգնությամբ բեռնված շարասյունը շարունակել է ընթացքը, իսկ պայմանական վիրավորներին տարհանել են։
Հիշեցնենք, որ «Անխախտ եղբայրություն-2013» զորավարժությունն իրականացվում է ՌԴ զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բոգդանովսկու ղեկավարությամբ։
Հայկական 50 հոգանոց զորախմբի հետ մասնակցում են նաև Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորախմբերը։
Զորավարժությունն ընթանում է հոկտեմբերի 7-11-ը Չելյաբինսկում։