Վրաստանը վերադարձնում է Իսրայելին անօդաչու թռչող սարքերը

Վրաստանը որոշել է վերադարձնել Իսրայելին 35 մլն. դոլար ընդհանուր արժողությամբ անօդաչու թռչող սարքեր։ 2007 թվականին Վրաստանը գնել էր իսրայելական «Elbit» ընկերության արտադրության 40 «Hermes-450» տիպի անօդաչու թռչող սարքեր, սակայն հետագայում գործարքի համար այդպես էլ չէր վճարել` պատճառաբանելով միջոցների բացակայությունը։

Իսրայելական ընկերությունը դիմել էր արբիտրաժային դատարան` ներկայացնելով 100մլն. դոլարի պահանջ, որից Վրաստանը համաձայնել էր վճարել 35մլն. դոլարը։ Սակայն, ըստ ամենայնի, վրացական կողմը որոշել է էլ ավելի խնայել և «Elbit»-ին այդ 35մլն. դոլարը վերադարձնել իր իսկ արտադրանքի տեսքով։ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Գեորգի Թարգամաձեն հայտարարել է, որ Վրաստանն ինքն էլ է անօդաչու թռչող սարքեր արտադրում և որ իրենք կվերադարձնեն հրեաներին նրանց անօդաչու թռչող սարքերը և դրանով կոնֆլիկտը փակված կլինի։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *