Փետրվարի 5-ին ժամը 19.20-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Հադրութի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայողը: Նա 1992թ.ծնված Մարատ Ալեքսանդրի Դիմակսյանն է: Վիրավորը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:
Միջադեպի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:
Տեղեկացնում է ԼՂ-ի ՊԲ-ի Լրատվության և քարոզչության բաժինը
Pingback: Զինծառայողը մահացել է ծառայակցի անզգուշերոն արձակված կրակից | Ռազմ.info