Հայկական արտադրության անօդաչու սարքերը «ԴիջիԹեք Էքսպո-2013» ցուցահանդեսում (ֆոտո)

Այսօր՝հոկտեմբերի 4-ին, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում մեկնարկեց «ԴիջիԹեք Էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը։

Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոն

Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոն

Ռազմինֆոն նույնպես շրջեց ներկայացված տաղավարներով, դիտեց տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական և արտերկրյա շուրջ 120 կազմակերպությունների արտադրատեսականին։ Ծանոթացանք նաև ցուցադրված տեխնոլոգիաներին և ծառայություններին, ինովացիոն համակարգերին, այդ թվում՝ ծրագրային ո համացանցային լուծումներին։

Ռազմինֆոյի աչքից չէին կարող վրիպել անօդաչու թռչող սարեր ներկայացնող ընկերություններն ու կազմակերպությունները։

Այբ դպրոցի «Lightbug» ԱԹՍ-ն

Այբ դպրոցի «Lightbug» ԱԹՍ-ն

Տաղավարներից մեկում Այբ ավագ դպրոցն էր, որը ներկայացնում էր նաև «Լայթբագ» (Lightbug) անօդաչու թռչող սարքը։

Ռազմինֆոյի հետ զրույցում սարքը ներկայացրեց նախագծի հեղինակ, ռոբոտիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանը։
Ըստ Գաբրիելյանի՝ սարքը նախատեսված է երկար թռիչքների, ծանր բեռներ տեղափոխելու , ինչպես նաև նկարահանումների անելու համար։
«Ղեկավարվում է հեռակառավարման վահանակով, ինչպես նաև աշխատում է երկու տեսակի ավտոպիլոտով՝ GPS-ով, որն ունի նաև դիֆերենցիալ GPS-ի կորեկցիա և իներցիալ նավիգացիայով։ Այսինքն՝ արբանյակների խափանման դեպքում սարքն իներցիալ կարող է գնալ ինչ-որ տեղ և հետ վերադառնալ»,- պարզաբանում է ռոբոտիկայի ուսուցիչը։

Գաբրիելյանը նշում է նաև,որ թռիչքային ժամանակը մեկ ժամից ավել է՝ կախված բեռից։ Նշենք, որ կարողանում է տեղափոխել 5 կգ բեռ։
«Եթե բեռի փոխարեն դրվեն մարտկոցներ, ապա օդում մնալու ժամանակն ավելի երկար կլինի։ Իսկ ահա թռիչքի հեռավորությունն ավելի քան 11 կմ է»,- սարքը շարունակում է ներկայացնել մասնագետը։

Ռազմինֆոն հետաքրքրվեց նաև, թե ինչպիսի բեռ կարող է տեղափոխել ԱԹՍ-ն։

Այբ ավագ դպրոցի ԱԹՍ-ն

Այբ ավագ դպրոցի ԱԹՍ-ն

Նախագծի հեղինակը պարզաբանեց, որ ամեն ինչ կախված է նպատակից։
«Կարող է լինել դեղորայք, որը պետք է հասցնել հեռավոր գյուղեր կամ զինվորականներին»,- հստակեցրեց Վազգեն Գաբրիելյանը։
Շարունակելով սարքի ուսումնասիրությունը Ռազմինֆոն պարզեց, որ ԱԹՍ-ն հնարավորություն է տալիս իր վրա տեղադրել տեսախցիկ, որը մինչև 100 մետր հեռարձակում է ապահովում։ Տվյալ պահին օգտագործվող տեսախցիկը ապահովում է 4K կետայնության վիդեո, և 12 մեգապիկսել նկարներ:
Գաբրիելյանը նշեց նաև, որ անօդաչու սարքը դեռևս օնլայն հեռարձակում չունի, բայց անպայման ավելացնելու են GSN կապ։

Խոսելով փորձարկումների մասին՝ Վազգեն Գաբրիելյանը նշեց, որ սպասելիքներից ավելի լավ են եղել, չնայած որոշ բաներ էլ կան, որոնց վրա դեռ պետք է աշխատեն՝ ժամանակի հարց է։

ԱԹՍ-ի հնարավորությունների մասին պատմելով մասնագետը վստահեցրեց, որ սա հայկական արտադրության ԱԹՍ է։ «Սա Այբ դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայում են ստեղծել։Նախագծումից սկսած 1.5 տարի է տևել աշխատանքը։ Մոտ 3-4 աշակերտ է ներգրավված
աշխատանքներին։ Բոլոր մասերը արտադրում ենք մենք։ Էլեկտրոնիկան մենք ենք գծում, 0-ից սարքում»,- հավելեց ռոբոտիկայի ուսուցիչը։

Նշենք, որ գիշերային փորձարկումները ցույց են տվել, որ ցերեկայինից սկզբունքային տարբերություն չունեն։
Տեղեկացնենք, որ ԱԹՍ-ն առաջին անգամ ցուցադրվել է հենց Այբ դպրոցում։

Դավիթ Եղիազարյանը ներկայացնում է «Ինսթիգեյթ»-ի ԱԹՍ-ն

Դավիթ Եղիազարյանը ներկայացնում է «Ինսթիգեյթ»-ի ԱԹՍ-ն

ԱԹՍ-ներ էր ներկայացնում նաև Ինսթիգեյթ ՓԲԸ-ն։ Ռազմինֆոյի հետ զրուցեց կառավարման համակարգերի նախագծման փուլի ղեկավար Դավիթ Եղիազարյանի հետ։
Ըստ Եղիազարյանի՝ հիմնական նպատակը մագիստրական կամ ասպիրանտական թեզեր կատարելն է, որտեղ ուսանողները կարողանում են գրել իրենց կառավարման համակարգերն ու ստուգել։

«Հուսանք կկարողանանք այս ԱԹՍ-ներից արտադրել նաև Հայաստանում։ Այս ծրագիրը հիմնադրվել է ԱՄՆ Իլլինոյսի համալսարանի պրոֆեսորիներից Նաիրա Հովակիմյանի կողմից։ Արտադրությունը Դանիայում է, բայց ուզում ենք տեղափոխել Հայաստան»,- ներկայացնում է Եղիազարյանը։
ԱԹՍ-ի անունն է «Էդուքոփթեր»։

«Էդուքոփթեր» ԱԹՍ-ի օրինակը

«Էդուքոփթեր» ԱԹՍ-ի օրինակը

Այս ԱԹՍ-ի արտադրությունը Հայաստանում չկա, իսկ ծրագրային ապահովմամբ զբաղվում են մասնագետներ ամբողջ աշխարհից, այդ թվում նաև՝ Ինսթիգեյթը։
Օդում կարող է մնալ մոտավորապես 15 րոպե։ Հեռավորությունը կախված է, թե ինչ ռադիոընդունիչ կօգտագործվի։ Ունի նաև նավիգացիա։ Առանձնահատկությունն այն է, որ շատ ստաբիլ է, նկարահանումների ժամանակ թարթոցներ չկան։ Նկարները լինում են մինչև 4K հնարավորությամբ՝ կախված տեսախցիկի հզորությունից։

Ըստ Եղիազարյանի՝ նպատակը անհասանելի տեղերում հայտնվելն է և ինչ-որ խնդիրներ լուծելը։ Կարող է օգտագործվել նաև գյուղատնտեսության մեջ, օրինակ՝ հողերի գնահատում ըստ գույների։

ԱրմԿոպտեր կազմակերպության ԱԹՍ-ն օդում

ԱրմԿոպտեր կազմակերպության ԱԹՍ-ն օդում

Ցուցահանդեսի ժամանակ ԱրմԿոպտերս կազմակերպությունը ցուցադրական թռիչք կազմակերպեց ներկաների համար։ Օդաչու-օպերատոր Գալուստ Սահակյանը վահանակով ԱԹՍ-ն օդ բարձրացրեց, որոշ ժամանակ օդում պահեց և նորից վայրէջքի տարավ։
Ցուցադրությունից հետո նշեց, որ օդում ինքն էր կառավարում, քանի որ միացված չէր նավիագիային։

Գալուստ Սահակյանը ղեկավարում է ԱԹՍ-ն

Գալուստ Սահակյանը ղեկավարում է ԱԹՍ-ն

Գալուստ Սահակյանը նշեց, որ արտադրելուց բացի նաև հենց իրենք են օգտագործում, վաճառում։ Օրինակ ԱԹՍ-ի միջոցով տեսահոլովակներ, ֆիլմեր են նկարվում, բացի այդ, աղետի գոտում այնտեղ, որտեղ տեխնիկան չի կարող մոտենալ, սա կարող է հետազոտություն անել։

ԱրմԿոպտեր կազմակերպության ԱԹՍ-ն

ԱրմԿոպտեր կազմակերպության ԱԹՍ-ն

Նշենք, որ կազմակերպությունը տրամադրում է ամբողջական ԱԹՍ լուծումներ արտադրությունների, անվտանգության և ոստիկանության համար։
Գնային սահմանը սկսվում է 3 հազար ԱՄՆ դոլարից։

One response to “Հայկական արտադրության անօդաչու սարքերը «ԴիջիԹեք Էքսպո-2013» ցուցահանդեսում (ֆոտո)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *