Իսրայելի զինծառայողները սպանել են պաղեստինցի խաղաղ բնակչի

Սեպտեմբերի 30-ին պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելի զինվորականները Գազայի հատվածի հյուսիսում կրակ են բացել ու սպանել մի պաղեստինցու։

Գազայի հատված

Գազայի հատված

Ինչպես մանրամասնում է AP լրատվական գործակալությունը, սպանվածը 36-ամյա խաղաղ բնակիչ էր։ Նրա դին տեղափոխել են Բեյթ Հանումի հոսպիտալի դիահերձարան։

Իսրայելական «Ցախալ»-ի ներկայացուցիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել սպանված պաղեստինցու վերաբերյալ տեղեկությունը։ Այնուհանդերձ, սեպտեմբերի 30-ին ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ կրակ են բացել երկու պաղեստինցիների վրա, որոնք փորձել էին առանց թույլտվության անցնել Գազայի հատվածի պաշտպանական պատնեշը։ Ընդ որում, իսրայելական աղբյուրները լռում են՝ արդյոք նշված երկու պաղեստինցիները վիրավորվել են, թե սպանվել։

Հիշեցնենք, որ համանման վերջին միջադեպը գրանցվել էր Գազայի հատվածում ընթացիկ տարվա օգոստոսի 11-ին։ Այդ ժամանակ հաղորդվում էր, որ իսրայելական ուժերը գնդակահարել են Գազայի պատնեշին կից հայտնված մի պաղեստինցու։

Հավելենք, որ Գազայի հատվածը 2007-ից ի վեր պաղեստինյան «Համաս» խմբավորման վերահսկողության ներքո է, երբ այս շարժումը հաղթանակ տարավ ընտրություններում և հակադիր «Ֆաթհ» շարժման հետ հակամարտությունում։ Արդյունքում Պաղեստինյան ինքնավարությունը գրեթե բաժանվեց 2 հատվածի՝ «Համաս»-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի ու «Ֆաթհ»-ի հսկողության ներքո Հորդանանի արևմտյան ափի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *