Իրաքյան քրդերը զինվում են ամերիկյան թեթև ուղղաթիռներով

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պատվիրել է ամերիկյան թեթև ուղղաթիռներ։ Իրաքյան քրդերը նախատեսում են գնել ամերիկյան MD Helicopters (ԷմԴի Հելիքոփթերս) ընկերության 12 միավոր MD-530F և 2 միավոր MD-902 ուղղաթիռներ։

Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից։
Գործարքի արժեքի և կատարման ժամկետների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։ Պայմանագրի մասին հայտն

MD-530F

MD-530F

14 միավոր ուղղաթիռներ կմտնեն Իրաքյան Քրդստանի զինված ուժերի՝ Փեշմերգեի սպառազինության մեջ և կկատարեն տարբեր խնդիրներ։
MD-902 ուղղաթիռը քրդերը պատրաստվում են օգտագործել բարձրաստիճան պաշտոնյաների և բանակի հրամկազմի տեղափոխման համար։
Նշենք, որ լիարժեք անկախության ձգտող քրդական ինքնավարությունը շարունակում է ուժեղացնել իր զինված ուժերը, ինչը պաշտոնական Բաղդադում խիստ բացասական է ընդունվում։ Քրդական ինքնավարության զինմանն օգնում է նաև ինքնավարության տարածքում հարուստ նավթային պաշարների արդյունահանումից գոյացած միջոցները։
Ամերիկյան MD Helicopters ընկերության արտադրած MD-530F թեթև ուղղաթիռը կարող է տեղափոխել մինչև 5 հոգի։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։ Մոտավոր արժեքն է 1 մլն ամերիկյան դոլար։
MD-902 Explorer թեթև ուղղևորատար ուղղաթիռ է, որը ստեղծվել է 90-ականների սկզբներին։ Առավելագույն արագությունը շուրջ 260 կմ/ժ է։ Կարող է տեղափոխել մինչև 7 մարդ կամ 1,5 տոննա բեռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *