Թուրքիան կրկին կործանիչներ է օդ բարձրացրել, երբ Սիրիայի հետ սահմանի մոտակայքում սիրիական ուղղաթիռ է թռիչք կատարել։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 28-ին տեղի ժամանակով 07։23-ին (երևանյան ժամանակով 08։23-ին) օդ են բարձրացվել թուրքական ՌՕՈւ 2 F-16 կործանիչներ այն բանից հետո, երբ սիրիական Նուսայբին շրջանում թուրք-սիրիական սահմանին է սկսել մոտենալ Սիրիայի ՌՕՈւ Մի-17 ուղղաթիռը։
Սեպտեմբերի 16-ին վայր գցված սիրիական Մի-17-ը
Սահմանագծից 1,6 կմ հեռավորության վրա սիրիական ուղղաթիռը շրջվել է և սկսել է հեռանալ, ինչից հետո թուրքական կործանիչները վայր են իջեցվել։
Միջադեպեր չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հարվածել էին Սիրիայի զինված ուժերի Մի-17 բեռնատար ուղղաթիռին, որը պատահաբար հատել էր Թուրքիայի օդային տարածքը՝ թուրք-սիրիական սահմանին մոտ շրջաններում հետախուզություն իրականացնելիս։ Սիրիան հաստատել է, որ ուղղաթիռը պատահաբար է հատել Թուրքիայի տարածք, իսկ դրանում որևէ վտանգավոր զենք չի եղել։