«Ֆեյսբուքով» հրամանատարին վիրավորած թուրք զինծառայողը դատապարտվել է ազատազրկման

Թուրքիայում ֆեյսբուքյան գրառման համար զինծառայողին դատապարտել են 3 ամսվա ազատազրկման և ժամանակավորապես հեռացրել ծառայությունից։
Դեպքը եղել է Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիայի Գալիպոլիի երկրորդ կորպուսում, տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը։

Թուրքիայի զինծառայողները

Թուրքիայի զինծառայողները

Պայմանագրային ավագ սերժանտ Թ.Յ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սկսել է իր հրամանատար, մայոր Ս.Յ.-ի հասցեին վիրավորական արտահայտություններ գրել այն բանից հետո, երբ վերջինս նրան արձակում չի տվել։

Ավագ սերժանտն առողջական խնդիրները լուծելու համար է արձակում խնդրել հրամանատարից, ով էլ չի բավարարել իր ստորադասի խնդրանքն ու նրա կողմից հրապարակային վիրավորանքների արժանացել սոցցանցում։

Մայորն իր հասցեին վիրավորանքներ ստանալուց հետո դիմել է զինվորական դատախազություն, որտեղ էլ ավագ սերժանտի դեմ գործ է բացվել։
Ռազմական դատարանը որոշել է 83 օրով ազատազրկել զինծառայողին, ապա նաև 3 ամսով հեռացնել նրան ծառայությունից՝ հրամանատարին վիրավորելու մեղադրանքով։
Դատապարտված զինծառայողը դժգոհ է մնացել իր դեմ կայացված վճռից և որոշել է բողոքարկել այն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *