Ներկայացվեցին Ուրալի նոր տարբերակն ու հեռակառավարվող զրահապատ ռոբոտը

Ռուսական ինքնագնաց զրահապատ ռոբոտն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ցուցադրական փորձարկումներ է արել։ Այն նախագծել են Իժևսկի ռադիոգործարանն ու «Ուրալվագոնզավոդը»։

Ռուսական հեռակառավարվող զրահապատ ռոբոտ՝ ցուցադրական երթը

Ռուսական հեռակառավարվող զրահապատ ռոբոտ՝ ցուցադրական երթը

Հեռակառավարվող ռոբոտը, որ նախօրեին է ներկայացվել RAE-2013 ցուցահանդեսում, ցուցադրական պտույտներ է կատարել ու կրակ վարել։ Թրթուռավոր ռոբոտը նախատեսված է ստացիոնար ու շարժվող թիրախներ հայտնաբերելու ու ոչնչացնելու, կրակային աջակման ու զորային հետախուզության համար։ Նրա վրա տեղադրված է 12,7 մմ «Կորդ» գնդացիր։ Ռոբոտի կրակային փորձարկումները անցկացվել են դեռևս հուլիսին։

Հեռակառավարվող մարտական ռոբոտ

Հեռակառավարվող մարտական ռոբոտ

Միջազգային ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է նաև նոր Ուրալ-ՎՎ մեքենան։ վերջինս ունի 6×6 ընթացամաս ու զրահապատ թափք, որում կարող է տեղավորվել մինչև 17 լրիվ հանդերձավորված զինծառայող։ Ապահովված է հակաականային պաշտպանությամբ։ Մեքենայի կոմպանովկան ազատ է, ինչի շնորհիվ նրա վրա կարող են տարբեր տեսակի սարքավորումներ ու կրակային հանգույցներ տեղադրվել։ Նոր Ուրալի վրա տեղադրված է 303 ձիաուժանոց շարժիչ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում անցկացվող RAE-2013 սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի միջազգային ցուցահանդեսը սկսվել է սեպտեմբերի 25-ին ու տևելու է 3 օր։ Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 400 ներկայացուցիչ 50 երկրներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *