Ադրբեջանում պատրաստվում են փոփոխություններ մտցնել զինծառայողների սոցիալական փաթեթում
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ադրբեջանի Միլլի մեջլիսում կայացած Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նիստում քննարկումներ են անցկացվել «զինծառայողների պարտադիր պետական ապահովագրման» մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Համաձայն այդ փոփոխությունների՝ ժամկետային զինծառայողների և ուսումնական հավաքներին մասնակցող քաղաքացիների անհայտ կորելու դեպքում, դատարանի կողմից մահվան փաստը հաստատող որոշման առկայությամբ, վերջիններիս ընտանիքներին տրամադրվելու է ամբողջական փոխհատուցում:
Համաձայն գործող օրենսդրությանը՝ ամբողջական փոխհատուցում տրամադրվում է միայն համապատասխան ապահովագրություն ունեցող զինծառայողներին, ովքեր զոհվել են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ Քննարկման ժամանակ ընգծվել է, որ փոփոխությունները միտված են զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը:
Հավելենք, որ չնայած Ադրբեջանի բազմամիլիարդանոց բյուջեի, այդ երկրի զինծառայողները և հատկապես սպայական կազմը մշտապես դժգոհություններ են արտահայտել առ այն, որ պետությունը բավարար ուշադրություն չի դարձնում իրենց ընտանիքների սոցիալական պաշտպանվածությանը:
Ամենայն հավանականությամբ, այս փոփոխությունները պետք է դիտարկել Ադրբեջանում ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների համատեքստում: