Նախազորակոչային պատրաստություն առարկայի դիտարկում՝ Ադրբեջանի դպրոցներում

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կրթության նախարարությունը պատրաստվում է 2013-2014-ին «Երիտասարդների նախազորակոչային պատրաստություն» առարկայի դիտարկումներ անցկացնել երկրի միջնակարգ դպրոցներում։
Ընդ որում, մոնիթորինգի արդյունքների հիման վրա հատուկ առաջարկների փաթեթ է նախապատրաստվելու։ Նախնական տվյալներով՝ առաջարկը ներառելու է միջնակարգ դպրոցների առավել սերտ համագործակցության զարգացման քայլերը Ադրբեջանի ԶՈւ զորամասերի հետ։ Դրա շրջանակներում ակնկալվում է ստեղծել պահանջվող պայմանները՝ աշակերտների ծանոթությունը զորամասի իրավիճակին ու զինծառայողների առօրյային հեշտացնելու նպատակով։

Բացի այդ, «Երիտասարդների նախազորակոչային պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցիչները պարտավորվելու են հատուկ վերապատրաստում անցնել։ Նախատեսվում է դպրոցներում ստեղծել ռազմամարզական խմբակներ ու թիմեր, որոնք միմյանց հետ կմրցեն։

Նշենք, որ ադրբեջանական աղբյուրը հստակ չի նշում, թե առաջարկների փաթեթը երբ է վերջնական տեսք ստանալու, և վերոհիշյալ առաջարկներից որոնք են ի կատար ածվելու ու ինչ ժամկետներում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *