«Կալաշնիկով» կոնցերնը հերքել է սեպտեմբերի 24-ին տարածված այն տեղեկությունը, թե ԱԿ-12 ինքնձիգը չի մասնակցելու պետական փորձարկումներին՝ հավելելով, որ փորձարկումները ֆինանսավորելու է հենց կոնցերնը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «2013 թվականի ամռանը նախնական փորձարկումների ժամանակ, փորձարկվել են Դեգտարյովի անվան գործարանի Ա-545-ը և «Կալաշնիկով» կոնցերնի ԱԿ-12-ի օրինակներ։ Փորձարկումների ընթացքում ԱԿ-12-ը գումարային տվյալներով ավելի բարձր ցուցանիշ է ունեցել, քան թե Դեգտարյովի անվան գործարանի օրինակը, ըստ այդմ, ունեցել է պետական փորձարկումներին ներկայացվելու բոլոր հնարավորությունները»։
Կոնցերնի գլխավոր կոնստրուկտորի խոսքով՝ երկու ինքնաձիգն էլ գրեթե հավասար արդյունքներ են ունեցել կրակի խտության փորձարկումների ժամանակ, բացի այդ, ԱԿ-12-ը կես կիլոգրամ թեթև է եղել իր մրցակցից։
Կոնցերնը նաև հույս է հայտնել, որ ինքնաձիգը կանցնի բոլոր փորձարկումները և ռուսական զինված ուժերի սպառազինության մեջ կմտնի։
Նշենք, որ ԱԿ-12-ը ստեղծել էին նոր սերնդի «Ռատնիկ» ռազմական հանդերձավորման մշակման շրջանակներում։
Տեղեկացնենք, որ ԱԿ-12-ի արտադրությունը սկսվել է դեռ 2011 թվականի կեսերից` «Իզմաշ»-ի գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Զլոբինայի ղեկավարությամբ: