Կնքվեց հայ-հունական ռազմական համաձայնագիր

Սեպտեմբերի 25-ի առավոտյան ՊՆ վարչական համալիրում կայացել է Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը, որին հետևել է երկկողմ բանակցություններն ու ռազմական համաձայնագրի կնքումը։

Յուրի Խաչատուրովն ընդունում է Հունաստանի  Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին

Յուրի Խաչատուրովն ընդունում է Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսին

Արարողության ավարտին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի առանձնազրույցը գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ, և այնուհետև` հանդիպում ընդլայնված կազմով ՀՀ ԶՈՒ ԳՇ և ՀԱՊԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի դիմավորման արարողությունը

Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի դիմավորման արարողությունը

Հայկական և հունական պատվիրակությունների բանակցությունների ավարտին ստորագրվեց ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2014 թվականի ծրագիրը, ապա կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Յուրի Խաչատուրովն ու  Միխաիլ Կոստարակոսը

Յուրի Խաչատուրովն ու Միխաիլ Կոստարակոսը

ՀՀ ԶՈւ ԳՇՊ-ն հանդիպումից հետո նշեց, որ երկկողմ ռազմական համաձայնագրով նախատեսվում է 10-ից ավել միջոցառում իրականացնել։
Խաչատուրովը նաև շնորհակալություն հայտնեց հույն գործընկերոջից, որ Հունաստանի համար նման բարդ տնտեսական ժամանակաշրջանում շարունակում է Հայաստանի հետ համագործակցություն ուսումնավարժական ծրագրերով։

Յուրի Խաչատուրովն ու Միխաիլ Կոստարակոսը

Յուրի Խաչատուրովն ու Միխաիլ Կոստարակոսը

Միխաիլ Կոստարակոսն իր հերթին նշեց, որ մեծ պատիվ է, որ իրեն ընդունել է ՀՀ նախագահը և հավելեց, որ հայ-հունական հարաբերությունների ներկա մակարդակն ու նման համաձայնագրերի կնքումն ապացուցում են, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորը պատմական արմատներ ունի։

Յուրի Խաչատուրովն ու Միխաիլ Կոստարակոսը

Յուրի Խաչատուրովն ու Միխաիլ Կոստարակոսը

Նա նաև նշեց, որ Հայաստանի և Հունաստանի զինված ուժերը չեն սահմանափակվում միայն իրենց պետությունների անվտանգությունն ապահովելու խնդրով, այլ իրականացնում են նաև միջազգային առաքելություններ, համատեղ ծառայում թեժ կետերում։

Հունաստանի պատվիրակությունն այցելելու է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դնելու անմեղ զոհերի հիշատակին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *